ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Սերունդը կայանում է այն ժամանակ, երբ ինչ- որ բան է սովորում, երբ ուսուցիչ կա»

«Սերունդը կայանում է այն ժամանակ, երբ ինչ- որ բան է սովորում, երբ ուսուցիչ կա»
05.06.2015 | 12:30

«Արտ ֆեստ 2015» փառատոնի շրջանակում հունիսի 7-ին, ժամը 19.00-ին ԵԹԿՊԻ-ի ՈՒսանողական թատրոնում կցուցադրվի Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրված «Հում օր կամ մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումը: Բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն է:
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակում ներկայացվում են արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։
Լալա Մնացականյանը «Արտ ֆեստ 2015»-ի մասնագիտական հանձնախմբի անդամ է: irates-ը հետաքրքրվեց` ինչպիսի՞ն է նոր սերունդը, ինչո՞վ են առանձնանում փառատոնին ներկայացված բեմադրությունները կամ ինչո՞ւմ են թերանում:


«Լավ սերունդ է, նաև ուսուցիչներն են լավ: Սերունդը կայանում է այն ժամանակ, երբ ինչ- որ բան է սովորում, երբ ուսուցիչ կա,- ասաց Լալա Մնացականյանը:- Ինչ վերաբերում է թերություններին, նրանք, ամեն դեպքում, սովորում են, շատ հետաքրքիր բեմադրություններ եմ տեսել, ուրույն մտածողություն, ոչ բոլորը, իհարկե, մի մասը: Եթե մենք մի քանի բեմադրիչ, դերասան կարողանանք ունենալ, ուրեմն հաղթանակ ենք տարել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ